|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» էջում գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ օրերս, երբ հայտնի են դարձել հունվար-մայիսի վերաբերյալ վիճակագրական տվյալները, նախարարները՝ ոմանք գրեթե անթաքույց, ոմանք էլ՝ մեջքի հետեւից կատակների առարկա են դարձրել Լեւոն Ալթունյանին:
Բանն այն է, որ մարդիկ չեն մոռացել, թե ինչպիսի գլուխգովանությամբ էր նա խոստանում արմատախիլ անել ծխելը: Բայց, ըստ անողոք վիճակագրական թվերի՝ 2017-ի առաջին 5 ամիսների ընթացքում ծխախոտի արտադրությունն աճել է 18 տոկոսով, իսկ ամբողջ արդյունաբերությունում ծխախոտագործությունը կազմել է 15 տոկոս: Եվ հատկապես ծխող պաշտոնյաները այժմ չարախնդում են, թե ով է անհաջողակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում