Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ ընդունելու նստաշրջանում քննարկված, անավարտ մնացած նախագծերը։ Խոսվում է, որ վարկային համաձայնագիր էլ պետք է վավերացվի։ Այսինքն, պետական պարտքի` 12 միլիարդի շեմն անցնելը դաս չի եղել այս իշխանության համար: Իշխանական օրենսդիր մարմնի ակտիվին հուլիսյան արտահերթից առաջ ռելաքսի հնարավորություն են տվել․ վերջին շաբաթներին ՔՊ-ականներն աչք չեն բացում բյուջեի հաշվին ճամփորդություններից։ Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում` ՔՊ-ականներին աշխարհի տարբեր երկրներ գործուղման անվան տակ վոյաժների է ուղարկում` հանգստանալու, կազդուրվելու։
Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվող Supplementary Human Dimension Meeting III (2024) աշխատաժողովին, որտեղից անմիջապես կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 25-27-ը։ Իսկ մի ժամանակ նույնիսկ սրճարան հաճախել ամեն օր չէր կարողանում: