կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 08:48
Առանց Կատեգորիա

Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել են. առաջ են ընկնում, որ հետ չընկնեն․ «Հրապարակ»

Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել են. առաջ են ընկնում, որ հետ չընկնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուստամ Մուրադովի հեռանալուց եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին նշանակելուց հետո ադրբեջանական սադրանքները՝ կրակոցների, այլ կամակորությունների տեսքով, ավելի հաճախակի են դարձել։ Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս ադրբեջանցիները կանգնեցրել եւ ստուգել են Շուշի մտնող ռուսական ՈՒԱԶ-ը, ինչը շոկ է առաջացրել ռուս զինվորների մոտ։ Մի քանի ամիս է՝ նրանք Արցախում են, սակայն առաջին դեպքն է, որ ադրբեջանական զինվորները նրանց ստուգել են։

Խոսում են, որ ադրբեջանական ակտիվացումը պայմանավորված է Կոսոբոկովի համբավով, ադրբեջանցիները, կոպիտ ասած, առաջ են ընկնում, որ ետ չընկնեն։ «Կոսոբոկովը ոչ  միայն բնավորությամբ ավելի չոր է, այլեւ՝ կոնֆլիկտները ազգերի ինքնորոշման ճանապարհով լուծելու կողմնակից, եղել է նաեւ Ղրիմում»,- ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում