Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն, ըստ օրենքի, դեկտեմբերի 17-ին ավարտել է հերթական նստաշրջանը, և հաջորդ նստաշրջանը պետք է տեղի ունենա հունվարի 18-ին: Սակայն նախկինում ամեն տարի այս ժամանակահատվածը մշտապես հագեցած էր լինում ԱԺ արտահերթ նիստերով։
Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի օրակարգում մեծ թվով չքննարկված հարցեր ու կիսատ նախագծեր կան կուտակված, որոնք հրատապ քննարկման և քվեարկման կարիք ունեն, իշխանություններն ամեն կերպ փորձում են շրջանցել արտահերթի թեման՝ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելուց խուսափելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԱԺ խորհրդում այս թեմաների հետ կապված մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, սակայն կառավարությունից համապատասխան դիրքորոշում ու արձագանք այդպես էլ չի եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում