կարևոր
3133 դիտում, 3 ամիս առաջ - 2024-06-23 16:04
Հասարակություն

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ՇՄՆ «Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››   ՊՈԱԿ-ից հայտնում են.

«Երևան քաղաքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»։