Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ-ն պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորշման իրավունքը:
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
Երեսպաշտութան ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:
Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանատուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»,- գրել է նա։