Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 30-31-ը, Ռամալլայում եւ Թել Ավիվում գումարվեց Սոցինտերնի (Ընկերվար միջազգայնականի, ԸՄ) ժողովը, նվիրված պաղեստինաիսրայելյան հակամարտության կարգավորմանը՝ «Երկու պետություն» սկզբունքով։ Ժողովին մասնակցեցին կուսակցություններ Իսրայելից եւ Պաղեստինից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Սոցինտերնի անդամ այլ կուսակցություններից։
Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից ժողովին մասնակցեց Երուսաղեմից Հակոբ Սեւանը։ Երկօրյա քննարկումների արդյունքում, ժողովը որդեգրեց հռչակագիր՝ «Երկու պետություն կարգավորումը՝ Իսրայել եւ Պաղեստին, Միջին Արեւելքի ժողովուրդների խաղաղության եւ հնարավորությունների ապագայի համար»։
Հռչակագիրն արձանագրում է, որ 27 տարի երկկողմանի խաղաղության կարգավորման անհաջող փորձից հետո Սոցինտերնը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային համայնքը հավաքաբար ստանձնի միջազգային իրավունքում առկա իր պարտավորությունը՝ վերջ դնելու պաղեստինյան պետության բռնագրավմանն ու բոլոր արգելքներին՝ որպեսզի պաղեստինյան ժողովուրդը կարողանա իրացնել ազատ ինքնորոշման իր իրավունքը։
Հռչակագրի հեղինակները ցավ են հայտնում, որ տարածաշրջանում որեւէ ապագա կարգավորման հիմք հանդիսացող այս սկզբունքը բացահայտորեն խափանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմի կողմից։
Ռամալլայում եւ Թել Ավիվում գումարված նիստերի նպատակն էր քննարկել, թե միջազգային համայնքը ի՛նչ քայլեր կարող է ձեռնարկել հակամարտությունը կարգավորելու համար «Երկու պետություն» սկզբունքով, ինչը բխում է իսրայելացիների եւ պաղեստինցիների շահերից եւ կնպաստի տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության հաստատմանը։
Երկօրյա ժողովին մասնակից ՀՅԴ ներկայացուցիչ Հակոբ Սեւանը հանդիպումներ է ունեցել մի շարք ներառյալ՝ պաղեստինյան եւ իսրայելյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ արծարծել երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2019թ. օգոստոսի 1