կարևոր
4687 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-20 16:31
Քաղաքական

Ինչո՞ւ է Սուրեն Պետրոսյանն արհեստականորեն դարձել «համակարգաստեղծ» դեմք. դիտարկում

Ինչո՞ւ է Սուրեն Պետրոսյանն արհեստականորեն դարձել «համակարգաստեղծ» դեմք. դիտարկում

Vesti.am-ի խմբագիր, վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․

««Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում՝ այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Սուրեն Պետրոսյանը՝ Թերթ.am-ին:

Հիմա չեմ ուզում պնդել, թե Սուրեն Պետրոսյանը սրանով ցանկանում է հայտարարել, թե Շարժումը մարում է: Ինքը կարող է վաղը ասել, թե դա ամենևին էլ այդպես չէ, և որ ինքը դա ասել է՝ ի պատասխան իշխանական քարոզչության և իշխանությունների բառապաշարով: Իհարկե, նաև վստահ եմ, որ եթե այդ ենթատեքստով ասած լիներ, պարբերականն այդ խոսքերը չակերտների մեջ կվերցներ: Բայց սրանք մանրուքներ են, թեև՝ ոչ երկրորդական:

Հիմա.

Եթե նիկոլական քարոզչությունը կարողացել է ժողովրդի մեջ արմատավորել ու գլուխներում մեխել «նախկինացավը», ապա ցանկացած կահանիկոլական շարժում դատապարտված է նոր դեմքեր գտնել՝ համոզելու, որ «նախկինների» հետ կապ չունի, կամ բոլորին՝ այդ թվում նախկիններին, վերաբերվում է նույն ներողամտությամբ ու հանդուրժողականությամբ: Բայց սրա վատն էլ այն է, որ 5-6 տարին չափազանց քիչ է, որպեսզի նոր մարդիկ առաջ գան քաղաքական դաշտում: Ուստի, նորի ժամանակավոր հոմանիշ է դառնում երիտասարդը, հանրությանն անծանոթ դեմքը, ինչն էլ հանգում է նրան, որ, օրինակ, Սուրեն Պետրոսյանն արհեստականորեն դառնում է «համակարգաստեղծ» դեմք կամ տեղեկատվության աղբյուր:

Մի խոսքով՝ եթե ցանկանում ենք Նիկոլին հեռացնել, ապա բոլոր օրինական միջոցները, հնարավոր դաշնակիցներին ու ազնիվ ռեսուրսները պետք է օգտագործենք՝ առանց վախենալու ու ամաչելու: Այլապես ընկնում ենք հերթական «սուրենպետրոսյանի» մեջ, որովհետև մի քանի տասնյակ մարդ ինչ-որ մեկի համար միանում է պայքարին, բայց մի քանի հարյուրը հեռանում են, եթե նա դեստրուկտիվ քայլ է կատարում: Իսկ որ ամենավատն է՝ իշխանական քարոզչության ջրաղացին ջուր ենք լցնում և երկարացնում ենք այն չարախոս լեզուները, ովքեր, իրենց նիկոլականությունը քողարկելու համար, հարց են տալիս. «Նիկոլը գնա՝ բա ո՞վ է գալու»»: