կարևոր
2623 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 11:26
Քաղաքական

Փաշինյանն հիմա էլ հիմնավորում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ աշխատանք է տարել, ո՞ւմ էր պետք որ․ Գառնիկ Դանիելյան

Երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը արդեն Կիրանցից եկավ, ամսի 9-ին մենք հանրահավաք արեցինք, բազմամարդ հանրահավաք էր, մենք հույս ունեինք, որ կարճ ժամանակահատվածում կարող ենք հեռացնել իշխանություններին, բայց մի քանի օր հետո սկսեցին շարժման այն մարդկանց, որոնք մասնակցում են այդ հանրահավաքներին, իդենտիֆիկացնել, կանչել տարբեր տիպի գերատեսչություններ՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական բաժանմունքներ, տարբեր խմբերի առանձնացնել՝ արցախցիներին, մարզերից եկածներին, պետական գերատեսչությունների աշխատողներին առանձին սպառնալիքներով հանդես գալ և աշխատեցին շարժումը որոշակի առումով թուլացնելու ուղղությամբ։ Այդ առումով արագ հաջողության հասնելու մեր նպատակը չեղավ, մի քիչ ավելի երկարաժամկետ տևեց այդ ընթացքը։ Այս մասին  Ազատություն ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այն, որ կիրառեցին այդ հատուկ միջոցները, անկեղծ ասած, իր համար անսպասելի էին նման տիպի վայրագությունները։ Այն, ինչ որ մենք մտածում էինք, որ պետք է այդ օրը լինի, ցավոք սրտի, ուժի կիրառմամբ այդ ամբողջ ծրագիրը, որ ամբողջությամբ մենք մտածել էինք, չիրականացվեց, չիրականացվեց նրա համար, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել», - ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը տեղեկացրել է, որ հանրահավաք նախատեսել են, բայց թվականը հայտնի չէ։ «Առաջիկայում երիտասարդական հավաք է լինելու։ Հանրահավքները Սուրբ Աննա եկեղեցու բակում շարունակվելու են»։

«Ազատության» հարցին, թե իրենք ի՞նչ են պատրաստվում անել, եթե իշխանության գան, Դանիելյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ սկզբունքների հիմա վրա պետք է իրականացվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Պատգամավորը վերահաստատել է, որ 29800-ը ճանաչում է որպես ՀՀ տարածք, բայց հիշեցրել, որ Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առանձին գործընթաց էր ընթանում, որն Ալիևի պահանջով պատրաստվում են լուծարել։

Դանիելյանը նաև խոսել է ընդդիմախոհների ու շարժման հետ կապ ունեցող մարդկանց դեմ սկսված բռնաճնշումների, մանդատները վայր դնելու, արտահերթ ընտրությունների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում