«Հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպաններ այցելել են Շուշի, որոնց թվում չեն եղել Արցախյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները...
Այս դեմարշով պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզը և Մոսկվան հասկացրեցին Բաքվին, որ նրանց համար Արցախյան հիմնահարցը լուծված չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանի բռնապետը...
Իսկ մինչ Մինսկի խմբի համանախագահները իրենց հակաադրբեջանական դեմարշով հիստերիա առաջացրեցին Իլհամի մոտ, որը մեծ հույսեր ուներ, որ Բաքվում հավատարմագրված դեսպաններին, այդ թվում նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններին Շուշի տանելով վերջնականապես «լուծված» կհամարի Արցախյան հիմնահարցը հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի ԱԳն-ն լռում էր... ՀՀ ԱԳՆ-ի լռակյացությունն ավարտվեց այն ժամանակ, երբ Բաքվում մեծ սկանդալ բարձրացավ, և այնպիսի տպավորություն էր, որ Երևանն ու Բաքուն նույն խաղն են խաղում ընդդեմ Մինսկի խմբի, քանի որ Մինսկի խմբի մայրաքաղաքներն ավելի ակտիվ էին պաշտպանում իրենց հայամետ այս դիրքորոշումը, քան պաշտոնական Երևանը...
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել ՀՀ ԱԳՆ-ի խղճուկ և անատամ արձագանքը Բաքվում հավատարմագրված դեսպանների Շուշի այցին, որը տեղի ուեցավ այցից 3-4 օր անց... Հետաքրքիր է, ի՞նչ էին մտածում այդ օրերին քայլիստները և մեր ԱԳՆ-ում, երբ, ըստ տրամաբանության, մեր ԱԳՆ-ն պետք է արձագանքեր հենց հուլիսի 9-ին՝ դեսպանների առաջին խմբի այցից ժամեր անց, երբ այդ մասին տեղեկությունները սկսեցին տարածվել ադրբեջանական ԶԼՄ-ներում...
Բաքվում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի և Հայաստանում նիկոլական իշխանության վախվորած և ուշացած արձագանքն այդ այցին ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանությունները թրքամետ են և թուրք-ադրբեջանցիների կողմից կապիտուլյացիայի ենթարկված լինելով չե՛ն կարող և չե՛ն էլ ցանկանում համարժեք արձագանքնել մեր շահերը ոտնահարող Բաքվի հայտարարություններին և քայլերին...
Այս ամենը նաև ապացուցում է, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո մենք այնպիսի խղճուկ վիճակում ենք, որ գործոնից դարձել ենք ոչինչ, և Մինսկի խմբի համանախագահներն են ավելի շատ մեր մասին մտածում, քան Իլհամ Ալիևի կողմից ծնկի բերված Նիկոլը, որի բոլոր երազանքները, որ Արցախը թուրքին նվիրելով կկարգավորի Ադրբեջանի և Թորքիայի հետ հարաբերություննը ի չիք դարձան և օգտվելով Հայաստանում Նիկոլի իշխանության վերարտադրվեցուց Բաքուն և Անկարան ջանում են Հայաստանից ստանալ այն ամենն, ինչի մասին նույնիսկ չէին էլ երազում... Ի դեպ, Ալիևն ու Էրդողանը ստանալու են այն ինչ ցանկանում են, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է Նիկոլ Անհողի կողմից...»: