| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԱՀԿ Մինսկի խումբն անդրադարձել է ԵԽԽՎ-ի հակահայկական զեկույցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեր Անդրյոն կոչ են արել չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այդ մասին ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ:
« Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբի ունեցած մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում  ընդգրկված է երկու հակահայկական զեկույց՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի  «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»  եւ բոսնիացի պատգամավորի՝ Սարսանգի ջրամբարին առնչվող  «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագրով զեկույցները:
Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26–ին: