|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին բխում են Բաքվի շահերից։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ընդգծել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին և ավելացրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին նա կրկին մեղադրել է անգործության մեջ, «իր վերջին օրերն է ապրում»։
«Մենք հասանք նրան, ինչ ուզում էինք։ Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացի որևէ ակտիվություն չէր ցուցաբերում և չէր կարող։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, այժմ մոտ է նրա ավարտը», – ասել է Ալիևը։
Նա նաև հայտնել է, որ Նախիջևանում ամբողջությամբ կարդիականացվի երկաթուղին, իսկ Հայաստանի տարածքում, նրա խոսքով, նախատեսվում է նոր ուղիներ կառուցել։
«Երևանը պարտավորություն է ստանձնել, և սա Ադրբեջանի հերթական պատմական հաղթանակն է»,– հայտարարել է Ալիևը։