կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 21:19
Հասարակություն

Մինսկի խումբն այս պահին այլընտրանք չունի, այն սառեցվել է, ոչ թե վերացել․ Դավիթ Բաբայան

Մինսկի խումբն այս պահին այլընտրանք չունի, այն սառեցվել է, ոչ թե վերացել․ Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, և որպեսզի այլընտրանքներ լինեն, պետք է գոյություն ունենան բոլորի համար ընդունելի հարթակներ։ Sputnik Արմենիայի   հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ ճակատագիր կունենա Մինսկի խումբը, սակայն ինչքան տեսնում ենք` դեռևս այդ ձևաչափից չեն հրաժարվել։ Այո՛, նշվեց, որ Մինսկի խմբի գործունեությունը սառեցվում է, սակայն չեմ կարծում, որ արդեն իսկ ձևաչափը վերացել է կամ լուծարվում է, քանի որ գործընթացը պետք է այլ ընթացակարգով իրականանա, եթե նման ցանկություն առաջանա համանախագահ երկրների մոտ»,–ասել է Բաբայանը։

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։

Դավիթ Բաբայանը շեշտել է` որևէ մեկը չի հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարվում է, և դա կարևոր գործոն է. պարզապես, հաշվի առնելով այն, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները գերլարված են, կառույցի գործունեությունն առժամանակ սառեցվում է։ Նա հավելել է՝ հույս ունեն, որ հարաբերությունները կկարգավորվեն և Մինսկի խումբը կսկսի գործել լիարժեք ձևաչափով, ուստի, դեռևս պետք է սպասել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։