կարևոր
3049 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 17:57
Քաղաքական

Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. փաստաբան

Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. փաստաբան

Արմեն Աշոտյանին այսօր տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության կամ, ինչպես ասում են, ապացուցողական գործողության։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Լրացուցիչ հարցաքննությանը պարոն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի պայմաններում ցուցմունք տալու որևէ իմաստ չկա, այսքանը։

Կարծում եմ՝ շուտով կալանքի երկարացման նիստն է լինելու և ձևական ցույց են տալու, իբր, ջանասիրություն են դրսևորում քննչական մարմինները։ Ըստ իս, այս ամենը զուտ սրա համար է տեղի ունեցել»,- եզրափակել է Տիգրան Աթանեսյանը։

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ « ԱԺ հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։

Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։