Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հայրենակիցներ․
Արդեն 44 օր է` Արցախը շրջափակման մեջ է։
Մեր քույրերն ու եղբայրները հերոսաբար պայքարում են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հանրապետության գոյության համար։
Այս օրերին մեր մտքերն ու աղոթքները ուղղված են Արցախ աշխարհին:
Մեկ անգամ ևս ուզում եմ հավաստել, որ ձեզ մենակ չենք թողնելու։
Ադրբեջանաթուրքական ցեղասպան քաղաքականությանը հանցավոր անտարբերությամբ հետևող ազգադավ իշխանություններից հույս չկա։
Ազգային ուժերը՝ ՀՅԴ գլխավորությամբ, աշխարհի տարբեր անկյուններում այս պահին բոլոր հնարավոր տարբերակներով պայքարում են Արցախի ապաշրջափակման համար։ Բազմաթիվ բողոքի ակցիաներից զատ, ՀՅԴ-ն սփյուռքում բանեցնում է նաև դիվանագիտական բոլոր լծակները։
Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։
Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը։
Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ