| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 4444 դիտում,
        
            4444 դիտում,  1 տարի առաջ - 2024-06-11 17:55
            1 տարի առաջ - 2024-06-11 17:55  
        «2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականապես կանխվելու են»։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան։
«Քանի որ Ադրբեջանը վտանգ է զգում Հայաստանի ընդդիմությունից, ակնհայտ է, որ նրանք պետք է պայքար սկսեն հայ ընդդիմադիրների դեմ։ Մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, սև քարոզչությունը, վարկաբեկման նողկալի փորձերը, այնպես, որ Իգոր Կորոչենկոյի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ խորապատկերի վրա։
Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Կորոչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում։ Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին։ Իսկ ինչու եք ցիտում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետև ինքը Բագրատ Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։
Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում եք»,- դիմելով Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Խաչատրյանը։