կարևոր
4378 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-09 10:06
Հասարակություն

ՀՀ է գալիս Ջեյմս ՕԲրայե՛նը. ինչի՞ց են մտահոգ ԱՄՆ վարչակազմն ու արևմուտքը

ՀՀ է գալիս Ջեյմս ՕԲրայե՛նը. ինչի՞ց են մտահոգ ԱՄՆ վարչակազմն ու արևմուտքը

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Մինչ «Սրբազան շարժում»-ը մտնում է պայքարի նոր ու վերջնական փուլ Հայաստան է գործուղվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով օգնական Ջեյմս ՕԲրայե՛նը:

Ինչի՞ց են մտահոգ ԱՄՆ վարչակազմն ու արևմուտքը:

Թեև նիկոլի գլխավորած իշխանությունները փորձում են այնպես ձևացնել, որ իրավիճակը գտնվում է իրենց վերահսկողության տակ ու շարժումը մարում է, սակայն ԱՄՆ-ն իր տեղեկատվական ու հետախուզական ծառայություններով ու նաև փորձառությամբ հասկանում է, որ իրավիճակը գրեթե հակառակ ուղղությամբ է ընթանում: Դրա մասին են վկայում քպ-ական իշխանության լեգետիմության գրեթե փալասի վերածվելը, նաև նիկոլի ու նրա շրջապատի վերջին օրերի մանկական ու անհավասարակշիռ պահվածքը:

նիկոլի արևմտամետ ու խամաճիկ իշխանության կործանումից առավել ԱՄՆ-ին ու արևմուտքին մտահոգում է այն, որ ՀՀ ղեկավարի պաշտոնում (առնվազն որոշակի ժամանակով) հայտնվելու է մի ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ: Իսկ դա ամենաանցանկալի բանն է լինելու նրանց համար նկատի առնելով, որ այդպիսով տարածաշրջանում՝ ուղղակի իրար հարևանության մեջ, ստեղծվելու է երկրորդ պետությունը, որի հիմքում նույնպես ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Խոսքը վերաբերում է Իրանին, որի հոգևոր իշխանության հետ ԱՄՆ-ն ու արևմուտքն արդեն 45 տարի է ինչ լուրջ խնդիրներ ունեն:

Հայաստանում մի հոգևորականի իշխանության հասնելն անկասկած ամրացնելու ու խորացնելու է Իրան-Հայաստան հարաբերությունները, նրանց առաջնորդելով ընդհուպ մինչև դաշնակցային խոր հարաբերություններ:

Դա բնականաբար դուր չի գալու.՝

-ԱՄՆ-ին ու արևմուտքին, քանի որ այդպիսով ամրապնդվելու են տարածաշրջանում Իրանի դիրքերը, որոնք նիկոլի իշխանության վարած անվստահելի քաղաքականության ու Արցախի կորստի արդյունքում լրջորեն խաթարվել են:

-թուրքիա-ադրբեջան տանդեմին, քանի որ դրա արդյունքում աներևակայելի չափերով ամրապնդվելու են նաև հայկական կողմի դիրքերը խաղաղության օրակարգում ու չի բացառվում դրա արդյունքում կրկին բանակցության սեղանին վերադարձվի Արցախի հարցը:

Հիշեցնեմ, որ թեև Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր ժամանակավոր կառավարության ժամկետը լինելու է մեկ տարի (և հաստատ այդպես է լինելու), բայց անձամբ չեմ ցանկանա, որ նա իր կառավարության ժամկետի ավարտին կրկին վերադառնա բացառապես հոգևոր ծառայության: Նրա համախմբող առաջնորդի կերպարը մեզ դեռ շատ երկար ժամանակ պետք է գալու:

Սա փորձառությամբ շատ լավ հասկանում են ԱՄՆ-ում ու արևմուտքում ու հետևաբար անելու են ամեն ինչ, որ դա տեղի չունենա»: