|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Միացյալ Նահանգների նախագահի ներկայացրած տարեկան բյուջեում նշված չէ Արցախի Հանրապետության մասին: Մինչդեռ, ամերիկացի սենատորների ու կոնգրեսականների երկկուսակցական կոալիցիան մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին եւ Արցախին:
«Ամերիկյան կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն ռազմական օգնություն առաքելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված եւ տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին ու ուղարկի օգնության փաթեթ Արցախ եւ Հայաստան»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: