Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները սերտորեն աշխատում է Եվրոպական Միության հետ առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։
«Շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության նվիրվածությամբ բարեփոխումներին և հարաբերությունների դիվերսիֆիկացիային, որ նրանք ունեն տնտեսության ոլորտում, քաղաքականության մեջ, էներգետիկ և անվտանգային ոլորտներում՝ հատկապես Տրանսատլանտյան համայնքում։ Եվ ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք օգնել հայ ժողովրդին այս դժվար իրավիճակը հաղթահարելու հարցում, որպեսզի այդ համարձակ ընտրությունը, որ նա արել է, կարողանա օգնել նրան ապահովել ավելի անվտանգ, կայուն ու ծաղկող ապագա»,- ասել է Օ-Բրայենը։
Նա նշել է, որ վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս հարցերը եղել են քննարկման հիմնական թեմաները։