կարևոր
4078 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-31 18:41
Հասարակություն

Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը. Ռուբեն Մելիքյան

Քիչ առաջ տեղեկացա, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում 4 հոգի վնասվածքներ ունեցող մարդիկ կան, այդ թվում՝ սրտային անբավարարություն ունեցող մարդ, որը վատ է զգում, այնտեղ հիմա բժիշկ կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Անմիջապես շտապ օգնություն է պետք Կենտրոնի բաժնում, 4 հոգի մարմնական վնասվածք ունի»։

Նա նշեց, որ նախարարության մոտ է եղել, երբ հրմշտոցը սկսվել է։ «Իմ մոտ տպավորություն է, որ սադրիչներ են գործել և շարժման տրամաբանությունը բոլորս գիտենք, որ առանց բռնության է։ Այս ամենը պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը։ Ոստիկանության ներկայացուցիչներ են մոտեցել ու հայտնել են, որ իրենց ծակել են։

Ես այս տեղեկությունը փոխանցել եմ Բագրատ Սրբազանին, նա հայտարարեց, որ եթե նման բան է եղել, ապա այդ մարդկանց պետք է բացահայտել։ Ոստիկաններից մեկը անգամ հագուստը բարձրացրեց ու որովայնի վրա մոծակի կծածի նման մի բան ցույց տվեց, որը պնդեց, որ բզի հարված է։ Գնահատական չեմ տալիս, փաստն եմ արձանագրում»,- է նշել է Մելիքյանը։