|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետք է բացառենք ոստիկանության հետ բախումը. Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողներին ասաց շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հենց որ մի տեղ բախման հնարավորությունն աճում է, մենք պետք է տեղափոխվենք այլ վայր»,- ասաց նա:
Դիտարկմանը` ոստիկանությունը հայտարարել է, թե նախարարությունների շենքերը պետական տարածքներ են, և այնտեղ նույնիսկ զենք օգտագործելը ոստիկանության կողմից օրենքի շրջանակում է, Փաշինյանն արձագանքեց. «Է թող գործածեն, ո՞նց են խաղաղ ցուցարարների դեմ զենք գործածելու: Ի՞նչ է, ՀՀ քաղաքացիներն իրավունք չունե՞ն մուտք գործելու նախարարություն»:
Հարցին` կառավարության նիստի ժամանակ է՞լ իրավունք ունեն, պատասխանեց. «Եթե հասցրեց մուտք գործել, ուրեմն իրավունք ունի»:
Փաշինյանն ասաց բոլոր միջազգային կոնվենցիաներով ընդունված փաստ է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինի է բռնի գործողություն իրականացնելը: «Բռնություն չիրականացնող ցուցարարի հանդեպ բռնի գործողություն կիրառելը ո՞րն է»,- եզրափակեց նա: