կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 10:36
Տարածաշրջան

Հայերը, լրագրողներն ու միասեռականները սադրիչներ են. Էրդողան

Հայերը, լրագրողներն ու միասեռականները սադրիչներ են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է հայկական Բինգյոլ քաղաքը: Ելույթի ընացքում Էրդողանը, սովորության համաձայն, վարկաբեկել է ազգային փոքրամասնություններին, ի թիվս հայերի, ովքեր խորհրդարանական ընտրություններում աջակցում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:

Ըստ Hurriyet-ի՝ Էրդողանը քրդամետ կուսակցությանն աջակցելու համար դարձյալ մեղադրել  է Doğan լրատվական գործակալությանն ու ասել. «Նրանց ամենամեծ դաշնակիցն է Doğan-ը: Հայկական լոբբին, միասեռականներն ու նրանք, ովքեր հավատում են «ալևիներն առանց Ալիի» մտքին, ինչպես նաև բոլոր մյուս սադրիչները ԺԴԿ-ի գլխի թագն են: Նրանք, ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների աջակցությունը ստացան»:

Ելույթի ընթացքում, առանց շեշտելու իր աջակցությունը վայելող կուսակցության անունը, Էրդողանը կոչ է արել բոլորին՝ «քվեարկել իրենց սիրելի կուսակցության օգտին»:

Ի դեպ, վերջին օրերին Թուրքիայի նախագահը որոշել էր դատապարտել մի շարք ԶԼՄ-ների, որոնց թվում էին թուրքական The Daily Hurriyet, Dogan լրատվական գործակալությունն ու Cumhuriyet պարբերականը, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր The New York Times, CNN International և BBC-ն: