Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ո՞վ է պատասխան տալու 22 մարդու մահվան համար. հարցնում են թուրքական ԶԼՄ-ները եւ ընդդիմությունը Արեւմտահայաստանի Վան նահանգում երկու օր առաջ տեղի ունեցած նոր երկրաշարժից հետո:
Նրանց կարծիքով` այդ զոհերը կարող էին չլինել, եթե անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեին: Ավելի քան 600 մարդու կյանք խլած` հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժից 17 օր անց մարդկանց թույլատրել են վերադառնալ իրենց տները, թեեւ փլուզման վտանգը մեծ էր:
Իսկ իշխանությունների անգործության դեմ բողոքողներին Թուրքիայի վարչապետ Էրդողանը սադրիչներ է անվանել: «Նրանց չի կարելի անվանել երկրաշարժից փրկվածներ: Նրանք սադրիչներ են, որոնք փորձում են սաբոտաժի ենթարկել փրկարարական ընթացիկ աշխատանքները»,- ըստ Euronews-ի` ասել է նա:
Վերջին տեղեկություններով` զոհվածների թիվն արդեն 30 է: Ըստ CNN-Turk-ի` որոնողափորկարարական աշխատանքներն այսօր առավոտյան դադարեցվել են: