|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի ընդդիմադիր УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիև են բերվել հատուկ սադրիչներ, որպեսզի նրանք մեքենաներ այրեն, գողություն անեն և կռիվներ սադրեն. հայտնում է Лента.ру-ն:
Կլիչկոյի վարկածով՝ իշխանությունները, օգտագործելով սադրիչներին, «ցանկանում են Կիևում քաոս ստեղծել», ապակայունացնել իրավիճակը, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու առիթ ունենան:
Նա դիմել է Կիևի բնակիչներին՝ նրանց կոչ անելով զգոնություն պահպանել, սադրանքների չտրվել և ջոկատներ ստեղծել, որոնք կհետևեն Կիևում կարգապահությանը: