կարևոր
2329 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-23 20:39
Քաղաքական

Ես ինձ դնում եմ պայքարի զոհասեղանին․ Անդրանիկ Թեւանյան

 Հայաստանին միջուցե ամիսներ են մնացել, եթե այսպես շարունակվի շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Այս մասին հանրահավաքի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

«Ես ինձ դնում եմ պայքարի զոհասեղանին, ով ուզում է հավատալ՝ բարի, ով չի հավատա՝ կհավատացնենք։ Ես պատրաստ եմ գնալու ցանկացած քայլի, որովհետեւ ես չեմ կարող այլ երկրում ապրել։ Ուզում եմ այստեղ ապրել մինչեւ կյանքիս վերջ, իմ երեխաներն այստեղ ապրեն։ Եթե այսպես շարունակվի, դա անհնար է դառնալու»,- նշեց Թեւանյանը։  Վստահեցրեց՝ պատրաստ է կրել պատասխանատվությունն ու կրել իշխանափոխության բեռը։