Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստեր Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից. այս մասին գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։
«Ռուբեն Մաթևոսյան. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է 1998 թվականին՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով (2011 թվական) և Պատվո շքանշանով (2016 թվական)։
Ռոբերտ Ամիրխանյանին. «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից (1998 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Պատվո շքանշանով (2017 թվական):
Նարա Շլեպչյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյան կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականի պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հովհաննես Չեքիջյան. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականի պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Ազգային Հերոսի կոչման։
Ռաֆայել Քոթանջյան. 2003 թվականի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան շնորհել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով։ 2017 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Էվելինա Շահիրյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2014 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։
Էդվարդ Միլիտոնյան. Նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում»,- գրում է Ղազարյանը։