կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 12:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը, սևացնելով անցյալը, զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան․ Լիլիթ Գալստյան

Դեռ երեկվանից և այսօր լուսաբացից մտածում եմ, որ երբեք այսքան ծանր ապրումերով չեմ դիմավորել անկախության օրը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։ 

«Իմ քաղաքական կենսագրությունը բավական երկար է՝ հիշելու համար 1991 թ-ը, հիշելու համար սեպտեմբերի 21-ը, երբ հայ ժողովուրդը միահամուռ «այո» ասաց անակխությանը։ Մենք անկախությանը «այո» ասացինք՝ լավ գիտակցելով, որ այդ ճանապարհը զոհողությունների, նվիրումի ճանապարհ է, և մենք համոզված մտանք այդ ճանապարհը, և այսօր Եռաբլուրում մեր նահատակների գիտակցված զոհաբերությամբ նվաճեցինք անկախությունը․ բացառիկ տոն ցանկացած ժողովրդի համար՝ ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Ցավոք սրտի, նշեց նա, այս էլ 3 տարի իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նվաստացրեց մեր հաղթանակները, նվաստացրեց մեր անցյալը, այլև իր վարած ապիկար քաղաքականության արդյունքում, գրեթե սևացնելով անցյալը, այսօր զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան։

Մանրամասն՝ տեսանյութում․