կարևոր
2614 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-28 21:56
Հասարակություն

Կողմնակիցներդ տեսան, որ օրակարգ էլ դու չես թելադրում. Էլիբեգովան՝ Փաշինյանին

Կողմնակիցներդ տեսան, որ օրակարգ էլ դու չես թելադրում. Էլիբեգովան՝ Փաշինյանին

Ադրբեջանի գարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.

«Գիտես, ինչ տեսան այսօր կողմնակիցներդ՞: Անկախ նրանից, ինչ կգրեն քարոզիչներդ։

Տեսան, որ դու չես որոշում, երբ կարող ես գնալ Սարդարապատ։ Անկեղծ, ավելի լավ էր չգնայիր, քան սենց։

Նաև տեսան, որ ոստիկաններդ չեն որոշում, Կաթողիկոսը մուտք գործի Սարդարապատ, թե չէ։ Այդ հենքդ էլ ա խարխլվել։ Իսկ ամենակարևորը, տեսան, որ օրակարգ էլ դու չես թելադրում»։