Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բացեցի Փաշինյանի ճանապարհային քարտեզը, կարդացի առաջին կետը, դալշե էլ կարելի է չկարդալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա, մասնավորապես, ընդգծել է.
« 1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:»
Հարց 1. Իսկ եթե չվերականգնվեց Մինսկի խումբը, ոնց եք բանակցելո՞ւ, ալտերնատիվ լուծում նախատեսված ա՞:
Հարց 2. Արցախի ի՞նչ կարգավիճակ եք առաջնահերթություն համարում: Անկախությո՞ւնը, Հայաստանի կազմ մտնե՞լը, Ադրբեջանի կազմ մտնե՞լը, Ռուսաստանի կազմ մտնե՞լը: Ո՞րն ա հայկական կողմի դիրքորոշումը կոնկրետ:
Հարց 3. Արցախցիների ո՞ր բնակավայրեր վերադարձի: Շուշին ու Հադրութը ներառյա՞լ, Ադրբեջանի կազմում են ապրելո՞ւ թե՞ միայն մեր վերահսկողության տակ տարածքներ: Եթե առաջինը, ապա ո՞նց եք մեխանիզմը պատկերացնում, Ադրբեջանի քաղաքացիություն են ստանալու, միջանկյալ կարգավիճակ օդում կախված թե ինչ: Եթե երկրորդն ա, ապա մարդկանց արդեն կոչ եք արել գնալ հետ, էլ ի՞նչը քննարկվի:
Հարց 4. Ո՞վ ա բանակցելու: Դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը։ Այսինքն վստահել բանակցային պրոցեսը ձեզ չի կարելի, դա արդեն փաստ ա։ Երկրորդ մարդը, ով կարող էր բանակցել էլ չկա, հանեցիք աշխատանքից արտգործնախարարին։ Ով ա բանակցելու, որ կորզի հայանպաստ լուծումներ ձեր թիմի՞ց:
Մնացած կետերով էլ չանցնեմ, կարծում եմ արդեն պարզ ա, ինչ ա իրենից ներկայացնում էդ ճանապարհային քարտեզը»։