կարևոր
4081 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-22 15:20
Քաղաքական

Ասում են՝ մի երկու անգամ էլ միտինգ անեք, Ալիևը ջղայնանալու է, սահմանը ավելի վերևով անցնի․ Գառնիկ Դանիելյան

Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին։ Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա, մարդ կա, որ կարող է վաճառվել, հնարավոր է, բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը գումար վերցնելն է: Մարդկանց ասել են, թե սահմանը հիմա այստեղով է անցնում, բայց որ մեկ-երկու միտինգ անեք, կարող է Ալիևը ջղայնանա, ու սահմանն ավելի ներքևով անցնի: Պատկերացնո՞ւմ եք սրանց ճղճիմությունը» ,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Մանրամասն՝ տեսանյութում