կարևոր
2668 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 12:08
Քաղաքական

Միջազգային հանրությունը կոչերից պետք է գործուն քայլերի անցնի․ Գառնիկ Դանիելյան

Միջազգային հանրությունը կոչերից պետք է գործուն քայլերի անցնի։ Այդ մասին այսօր ԵՄ գրասենյակի մոտ անցկացվող «SOS Artsakh» խորագրով 24֊ժամյա նստացույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառել։

«Միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում և Կոսովոյի օրինակով նույն միջազգային հանրությունն օգտագործել է՝  «անջատում հանուն փրկության» սկզբունքը, մեր նպատակն է  բոլոր միջազգային կազմակերպություններին, պետություններին կոչ անել՝  աչք չփակել ու, տեր կանգնելու  Արցախի ինքնորոշման իրավունքին, աշխարհը պետք է պաշտպանի Արցախի՝ հազարամյակներով իր տարածքում ապրելու իրավունքը։ Ոչ միայն կոչեր պետք է անի միջազգային հանրությունը, այլև գործուն քայլեր պետք է ձեռնարկի, որ  օր առաջ ապաշրջափակվի Արցախը»,- ասաց նա։