Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Այսօր ամբողջ Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհամաձայնության ակցիաներ»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանելյանը` ամփոփելով օրը:
«Օրվա ընթացքում փակվել են` Նալբանդյան - Սայաթ-Նովա խաչմերուկում, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Երվանդ Քոչար փողոցը, Հանրապետության փողոցը, Տերյան փողոցը Թումանյան-Խանջյան խաչմերուկը, Եղվարդի խճուղին, Աբովյան փողոցը «Մոսկվա» կինթոատրոնի հատվածում, Սայաթ-Նովայի պողոտան, Արմավիր քաղաքում` Չարենցի փողոցը: Իրազեկման ակցիա Գյումրիում, Բաղրամյան պողոտան Մաշտոց-Պուշկին խաչմերուկ, Մաշտոց-Արգիշտի խաչմերուկ, Լոռու մարզում իրականացվել է իրազեկման ավտոերթեր, իրազեկման ակցիա է իրականացվել Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում: 63 քաղաքացի բերման է ենթարկվել այդ թվում նաև անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են։
Պատգամավորի խոսքով` կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք, դասադուլներ են իրականացրել բազմաթիվ ուսանողներ և դպրոցականներ Երևանում, Գյումրիում, Աբովյանում և այլ քաղաքներում։
Մանրամասն՝ տեսանյութում։