Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակիչների հետ հանդիպումներից հետո արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ։ Երևան վերադառնալուց հետո մեր խմբակցությունը լծվելու է այդ խնդիրները բարձրաձայնելու և պատկան մարմիններից հրատապ լուծում պահանջելու գործին։
Առաջնայինը անվտանգությանը առնչվող հարցերն են։ Թշնամու առաջխաղացումից և դիրքավորվելուց հետո գյուղը հայտնվել է վերջիններիս դիտարկման տակ։
Գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի։
Թշնամու առաջխաղացումից հետո այլևս անհնարին է դարձել արոտավայրերի օգտագործումը։
Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց զենք տրամադրվի՝ հնարավոր դիվերսիոն հարձակումների դեպքում ինքնապաշտպանության հնարավորություն ունենալու համար։
Նշենք, որ Տեղ համայնքից գրեթե ոչ մի ընտանիք դուրս չի եկել։ Գյուղում խուճապ չկա, մարդկանց ոգին տեղն է, սակայն բնական է նաև մտահոգվածությունը՝ կապված հետագա հնարավոր սադրանքների հետ։
Բնակիչները, արդարացիորեն, դժգոհ էին իշխանությունններից՝ թշնամու առաջ իրենց միայնակ և անպաշտպան թողնելու համար։
Դեպի Սյունիք և սահման դարձած համայնքներ մեր այցերը պարբերական բնույթ են կրելու։
Բոլորս՝ միասնաբար, պետք է ամեն ինչ անենք, որ սահմանում ապրող գյուղացին ապահովության զգացում ունենա, իր թիկունքին զգա մեր աջակցությունը։ Այսօր զինվորից բացի նաև գյուղացին է պաշտպանում մեզ՝ իր բնակավայրում մնալով, այս դժվարին պայմաններում արարելով։
Ցավակցում եմ հանուն հայրենիքի անձնազոհաբար կռված և զոհված մեր եղբայրների ընտանիքներին։
Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Միասնություն և ուժ բոլորիս՝ բռունցք դառնալու և մեր հայրենիքում մեր գոյության իրավունքը պաշտպանելու համար։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ