կարևոր
2236 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-10 22:26
Աշխարհ

Ուկրաինան ամռանը կստանա առաջին F-16 կործանիչները

Ուկրաինան ամռանը կստանա առաջին F-16 կործանիչները

Ուկրաինան առաջին F-16-ները կստանա հունիս-հուլիսին։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինական բարձրաստիճան զինվորական աղբյուրին։

Reuters-ի զրուցակիցը չի հստակեցրել՝ հատկապես որ երկիրն է կործանիչները Կիևին փոխանցելու։

Գործակալությունը հիշեցնում է, որ Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Բելգիան արդեն խոստացել են F-16-ներ ուղարկել Կիև։

Ըստ BBC-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Իլյա Եվլաշը այս շաբաթ հայտնել էր, որ ուկրաինացի օդաչուներից ոմանք ավարտում են այդ ինքնաթիռները վարելու դասընթացները։

Օդաչուներն ու ցամաքային անձնակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում վերապատրաստվում են արևմտյան երկրներում: