Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
AntiFake.am-ը, ինչպես նախկինում, այս անգամ ևս հրաժարվում է ներկա լինել և լուսաբանել Նիկոլ Փաշինյանի` մայիսի 7-ի ասուլիսը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հաստատված ավտորիտար վարչախումբը հերթական անգամ հակապետական բնույթի հայտարարություններ է հնչեցնելու:
Մենք ընդգծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը չլուսաբանելու պատճառներից է նաև վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից լրագրողների դեմ սանձազերծած բռնություններն ու ազատ խոսքի հետապնդումները, որոնք աննախադեպ ծավալների են հասել, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում այսօր կալանավորված մեդիադեմքեր կան փաշինյանական ռեժիմի հանձնողական քաղաքականության վերաբերյալ հաղորդման ընթացքում հնչեցված սուր քննադատությունների համար:
Ստորև՝ լրատվականների բոյկոտի տեքստը.
«Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս և խմբագիրներս, տեղեկացնում ենք, որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» և «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:
Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները»:
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Irakanum.am- Փայլակ Ֆահրադյան
Newday.am - Անի Գևորգյան
Yerkir.am- Վահե Սարգսյան
Armday.am - Տաթև Այվազյան
Lurer.com- Սյուզի Բադոյան
Past.am - Արտակ Ճաղարյան
Panorama.am- Անահիտ Ոսկանյան
AntiFake.am – Աստղիկ Մաթևոսյան
Голос Армении թերթ- Մարինա Գրիգորյան: