Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական իրականության մեջ այսօր անասելի շատացել են գովազդային հոլովակները և այդ ճանապարհով մարդկանց անհրաժեշտ ապրանքատեսակի, բրենդի մասին տեղյակ պահելը։ Yerkir.am-ին տված հարցազրույցի ընթացքում ռեժիսոր և բեմադրող oպերատոր Ռոբերտ Ֆրանգյանը պատմել է իր թիմի նոր կատարած աշխատանքի մասին։
Ըստ ռեժիսորի` այս հոլովակի նկարահանման վրա աշխատել են ավելի քան 15 ժամ, և կարողացել են ի վերջո ստանալ այն արտադրանքը, որի միտքն ի սկզբանե ծագել էր։
«Ես միշտ ասում եմ՝ պետք է հետևես, թե ինչ ես մատուցում լսարանին. ամեն ինչ չէ, որ կարելի է գովազդի առարկա դարձնել կամ մատուցել հասարակությանը: Համագործակցության առաջարկը ստանալուց հետո հասկացա, որ մարդիկ կես կատակ, կես լուրջ հոլովակի միջոցով կարող են իմանալ նոր վայրի մասին, որտեղ իրենց գեղեցկությունը կդառնա ավելի արտահայտիչ և լիարժեք»,- նշեց է ռեժիսորը։
Հոլովակի միտքը հետևյալն է՝ ամուսիններն իրենց արտաքին տեսքի հետ կապված ունենում են անհամաձայնություններ. չհարմարվելով ճաղատության և քթի մեծության հետ և հեռուստատեսությամբ տեսնելով իրենց անհրաժեշտ գովազդը՝ կարողանում են լուծել իրենց ընտանեական երջանկության այդ փոքրիկ խոչընդոտը։
Խոսելով դերասանների ընտրության մասին՝ Ռոբերտը նշում է, որ ընտրությունը կատարվել է մասնակիցների նախնական ընտրության (քաստինգի) արդյունքում։
«Աշխատանքին այնքան լրջագույն մոտեցում էինք ցուցաբերել, որ հատուկ քաստինգ էր հայտարարվել, երկու շաբաթ հետո կարողացանք ընտրություն կատարել և մեր պատկերացրած հերոսներին մարմնավորեցին դերասաններ Կոստյա Մելիքյանը և Լիլիթ Հովսեփյանը»,- ավելացրեց Ռոբերտ Ֆրանգյանը։
Հարցին՝ արդյո՞ք մարդիկ այս գովազդը սխալ չեն հասկանա, ռեժիսորը պատասխանում է՝ պատրաստ է ամեն տեսակ քննադատության, և, որ իր թիմակիցների հետ փորձել են մատուցել մաքսիմալ որակյալ արտադրանք։
«Պատրաստ եմ բոլոր տեսակի քննադատությունները լսելու, ինքս էլ կողմ չեմ, որ մարդիկ ստիպված են լինում նայելու անտեղի և անիմաստ գովազդներ, առաջարկին գուցեև չհամաձայնեի, եթե ծանոթ չլինեի բժիշկ Հայկ Քեթցյանի մասնագիտական բարձր որակավորումներին»,- փաստեց ռեժիսորը։
Նկարահանման հրապարակում ծագած բարդությունների միջից ռեժիսորը թիմակիցների հետ միասին կարողացել է պատվով դուրս գալ։
«Դժվարությունները սցենարի հետ կապված էր. մի քամի անգամ հանդիպել ենք, քննարկել, անհրաժեշտության դեպքում փոփոխության ենթարկել, բայց թիմային աշխատանքի շնորհիվ կարողացել ենք ստանալ մեր մտքի սցենարը»,- պատմեց նա։
Ռոբերտ Ֆրանգյանի խոսքերով՝ այս ձևաչափի մեջ նկարահանումներ իրականացնելը մի քիչ պարտավորեցնող էր, քանի որ գործ ունեին մարդու արտաքին տեսքի հետ։
Ի վերջո՝ ռեժիսորը վստահեցնում է, որ ժամեր շարունակ տևած նկարահանումների արդյունքում կարողացել են ստանալ այն արտադրանքը, որը շուտով կհանձնեն հանրության դատին։ Եզրափակիչ խոսքում վերջինս առանձնակի շնորհակալություն հայտնեց կատրաված մոնտաժային աշխատանքների համար, որն իրականացվում է Ֆրանսիայում։