|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.23 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.6646 |
| GBP | ⚊ | £ 501.72 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Մայիսի 3-ին, ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի գլխավորությամբ, ներկայացնում են հատուկ համերգային «Բարեկամության կամուրջներ» ծրագիրը: Ծրագրին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած պարողներ:
Համերգին մասնակցություն կունենա նաև «Հզոր զգացմունքներ» բալետային-պարային խումբը: Մասնակցում են նաև Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Մոլդավիայից և Ուկրաինայից ժամանած «Երգենք և պարենք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցները: