|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունիսի 16-ին, ժամը 14.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում անձրևներից վնասվել են գյուղամիջյան 4 կամուրջ և մի քանի ճանապարհ:
Դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Լոռու մարզպետին:
Պարզվել է, որ անձրևի պատճառով Սարչապետ գյուղի 1-ին փողոցում վնասվել է գազատար խողովակը (մոտ 15 մ), արմատախիլ է եղել մեկ ծառ, ջրալցվել են Զ. Բ.-ին պատկանող թիվ 7 տան բակը (300 քմ), ինչպես նաև 15-րդ փողոցի Ա. Մ.-ին պատկանող թիվ 5 տան նկուղը:
Դեպքի վայրում են գտնվել Սարչապետի գյուղապետ Բարոյանը և գյուղապետարանի աշխատակիցները: