Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր բանակը դարձել է ավելի մարտունակ, ավելի կառավարելի, ավելի կարգապահ: Այն, ինչ ունենք բավարար է, որպեսզի մեր հակառակորդին կործանարար հարված հասցնենք»,-Արցախում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` համաբանակային զորավարժությունների ժամանակ:
Նա միաժամանակ շեշտել է, որ մշտապես ավելացվելու է մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորութուններն ու սպառազինությունը, որովհետեւ հարեւան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում. շարունակվում են սադրանքները, կրակոցները, որոնց արդյունքում զոհվում են մարդիկ եւ ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այդպիսի պահվածքը:
Ըստ Ս.Սարգսյանի` զորավարժությունները պետք է զգուշացում լինեն. «Եթե պահը գա` մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94թթ., այլ վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ նախահարձակ չենք լինելու, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»: