| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ի տեղեկություններով կփակվի նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հասուն ՀԱՍԿ» պաշտոնաթերթը։
Փետրվարի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանի ներկայացմամբ ի թիվ բազմաթիվ կրճատումների կրճատել էր նաև համալսարանի «Հասուն ՀԱՍԿ» պաշտոնաթերթի խմբագրի հաստիքը: Սակայն հետագայում աղմուկից խուսափելու համար որոշել են հաստիքը կրճատել նոր ուսումնական տարվանից:
«Հասուն ՀԱՍԿ» պաշտոնաթերթը վերաբացվել է 2000 թ. նոյեմբերին: Այն նախկին երկու բուհերի «Գյուղատնտես» (Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ) և «Կադրերի համար» (Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ) պարբերականների լավագույն ավանդույթների կրողն է: 2018 թվականի սեպտեմբերից պաշտոնաթերթը սփռվում է միայն էլեկտրոնային տարբերակով: 2000 թվականից «Հասուն ՀԱՍԿ» պաշտոնաթերթի խմբագիրն ու թողարկումների պատասխանատուն բանասիրական գիտությունների թեկնածու, պատմագիտության դոցենտ Անի Խուդավերդյանն է:
Պաշտոնաթերթը մշտապես լավագույն միջոց է եղել ոչ միայն համալսարանի անցուդարձի լուսաբանման, այլ նաև հրաշալի հարթակ է եղել համալսարանի ստեղծագործող ուսանողների ու աշխատակիցների համար: