Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ Դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Ռոբերտ Քոչարանի վերաբերյալ Ալիևի խոսքերը։
«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած եւ բանակից ճողոպրած Ալիեւը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երեւում է, նրան հանգիստ չեն տալիս, եւ նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից: Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,- մեր հարցին արձագանքեց գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: