Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը դարձել է 87 տարեկան:
«
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանն ասել է, որ այն լույս է տեսնում 1932 թվականից և դեռևս խորհրդային տարիներից միշտ լսարան է ունեցել:
«Թերթը ձգտում է առավել ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնական երաշխավոր հայոցբանակին և շրջանի յուրաքանչյուր անցուդարձի: «Ջրաբերդ»-ը լսափող է ոչ միայն շրջանի համար, այլևողջ հայության, քանի որ պաշտոնաթերթը տարածված է նաև արտեկրում: «Ջրաբերդ»-ի համար պատիվ է, որ հարյուրավոր զինվորների հարազատներ հետևում են
ֆեյսբուքյան էջին և տպագիր տարբերակին»,- նշել է Լ. Զաքարյանը:
Խմբագրի խոսքով՝ 2013 թվականի մայիսից գործում է «Ջրաբերդ»-ի էլեկտրոնային տարբերակը, որն ունի ընթերցողների լայն շրջանակ:
«Տպագիր տարբերակն այսօր ունի ավելի քան 1200 տպաքանակ: Այն սպառվում է շրջանի համայնքներում, զորամասերում: Սակայն էլեկտրոնային տարբերակի հանդեպ հետաքրքրությունը ավելի մեծ է»,- ավելացրել է Լ. Զաքարյանը: