|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Կյանքի 90-րդ տարում մահացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը, հայտնում է «Ռոսկոսմոսը»:
«Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը ցավակցություն է հայտնել տիեզերագնացի ընտանիքին:
«Այս կորուստը ծանր է և անդառնալի։ Կյանքի 90-րդ տարում մեզանից հեռացավ նպատակասլաց, պահանջկոտ, արդար մարդ, որ միշտ պատրաստ էր օգնության հասնել մարդկանց: Նրա կյանքի ուղին լի էր Հայրենիքին մատուցած ազնիվ ծառայությամբ, ստեղծագործ աշխատանքով և ընտրած գործին նվիրվածությամբ», - նշված է ցավակցական հեռագրում։
Ակսյոնովը 1976 թվականի սեպտեմբերի 15-23-ը «Սոյուզ-22» տիեզերանավով կատարեց իր առաջին թռիչքը տիեզերք։ 1980 թվականի հունիսի 5-9-ը նա իրականացրել է այն ժամանակ նոր «Սոյուզ T-2» տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը։ Տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» գիտահետազոտական ուղեծրային համալիրին: