|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոսկվայում մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Պաշտպանության նախարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Փետրվարի 25-ին Մոսկվայում կյանքի 96-րդ տարում ծանր և երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեևիչ Յազովը»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է՝ Յազովը վերջին զինվորականներից էր, ում Խորհրդային Միության մարշալի կոչում էր շնորհվել: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կատարած սխրանքների համար նրան Կարմիր աստղի շքանշան էր շնորհվել:
Դմիտրի Յազովը 1987 թվականի մայիսից մինչև 1991 թվականի օգոստոսը զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա հրամանատարությամբ հսկայական աշխատանք է տարվել Զինված ուժերի մարտունակությունը բարձրացման և Աֆղանստանից զորքերի կազմակերպված դուրսբերման համար: