կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 23:49
Առանց Կատեգորիա

"Միզող տղա"-ն տիեզերագնաց կդառնա

"Միզող տղա"-ն տիեզերագնաց կդառնա

Այսօր Բրյուսելի խորհրդանիշ «Միզող տղա» արձանը տիեզերագնաց կդառնա:

Դեպի տիեզերք մարդու թռիչքի 50-ամյակի կապակցությամբ Բելգիայում գործող ռուսալեզու կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ՌԴ դեսպանատան աջակցությամբ, տղային սկաֆանդր կհագցնեն. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ` Բրյուսելի քաղաքապետարանում կկազմակերպվի մեծ ընդունելություն, որին հրավիրված են Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը եւ արքայական ընտանիքի անդամները:

«Միզող տղային» զգեստ  հագցնելը հին եւ գեղեցիկ ավանդույթ է: Արձանն իր առաջին զգեստը նվեր է ստացել 1698-ին` Նիդերլանդների գեներալ-նահանգապետի կողմից: Ներկայումս «Միզող տղայի» զգեստապահարանում 800-ից ավելի զգեստ կա: