Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․
«Ս. թ. ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Հայաստանի Հանրապետությանը համառորեն խորհուրդ էին տալիս ընթանալ «տարածաշրջանային ինտեգրացիայի» ճանապարհով, այսինքն՝ քաղաքականապես, տնտեսապես, մշակութապես և անվտանգության առումով միատեղվել ու առկցվել Ադրբեջանին ու Վրաստանին՝ Թուրքիայի ընդհանուր ղեկավարության ներքո։
Շատ գայթակղիչ առաջարկ է։ Բայց դրան համաձայնություն տալուց առաջ Հայաստանը պետք է խրախուսի, որպեսզի նախապես նույնպիսի «խոստումնալից» ինտեգրացիայի ճանապարհ ընտրեն ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը, ինչպես հայտնի հեքիաթում Հենզելն ու Գրետելն են առաջարկում մարդակեր վհուկին իրենցից առաջ վառարան մտնել և օրինակ ցույց տալ։ Մասնավորապես՝
• ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է ինտեգրվեն Ռուսաստանի, Իրանի, Կուբայի, Նիկարագուայի, Հյուսիսային Կորեայի, Յեմենի հուսիթների և Թալիբանի հետ։
• Իսրայելը պետք է ինտեգրվի Հեզբոլլահի, Համասի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և նույն Իրանի հետ։
• Ռուսաստանը պետք է ինտեգրվի Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Վրաստանի հետ։
• Թուրքիան պետք է ինտեգրվի Կիպրոսի, Հունաստանի և Քրդստանի Բանվորական Կուսակցության ուժերի հետ։
Երբ տեսնենք ու համոզվենք, թե այսպիսի ինտեգրացիաներից ինչպիսի մեծ հաջողություններ և արագասլաց առաջընթաց գրանցեցին վերը նշված պետությունները և ուժերը, այն ժամանակ էլ մենք կմտածենք ֆաշիստական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միատեղվելու և առկցվելու մասին։
Իսկ մինչ այդ, տիկին ֆոն դեր Լյայեն և պարոն Բլինկեն, օրինակ ծառայեք և ինտեգրվեք՝ մտեք «վառարան»»։