Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.
«Նեռը, նույն ինքը նիկոլը, իշխանության գալուց հետո 2019 թվականի իր զատկական առաջին ուղերձով ի ցույց դրեց մեր եկեղեցու մասին իր բացարձակ անգրագիտությունը, երբ Ս. Հարության տոնը «Քրիստոս Հարյավ ի մեռելոցի» փոխարեն շնորհավորեց Ս. Ծննդյան «Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ»-ով:
2020 թվականին նիկոլը մեջբերում կատարելով Մատթեոսի ավետարանից ժողովրդին բաժանեց իրեն սատարողների (սպիտակների) ու իրեն մերժողների (սևերի): Հետո իրեն նույնացնելով Քրիստոսի հետ առաջիններին ուղարկեց դրախտ, երկրորդներին արժանացնելով դժոխքի տանջանքներին:
2021 թվականին՝ պատերազմից հետո, պապանձվել էր ու կիսվեց ընդամենը Սալվադոր Դալիի հեղինակած պաստառով:
2022 թվականից նեռը մոռանալով մեր Տիրոջը՝ Քրիստոսին, նրա հարության տոնը սկսել է շնորհավորել ոչ թե Նոր Կտակարանից մեջբերումներ կատարելով, այլ արտասանելով Դավթի Սաղմոսներից՝ սկսելով «Բարի հովիվ»-ից ու «Ընդդեմ չարերի»-ից, այս տարի արդեն հասնելով «Անմեղ մարդու աղոթք»-ին...
Թե ով է «Բարի հովիվ»-ն ու «Անմեղ մարդը», իսկ «չարեր» ասելով ո՞ւմ նկատի ունի, պարզից էլ պարզ է:
Հատկանշականն անցած տարվա Ս. Հարության տոնի մեկ այլ գրառումն էր, երբ Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ տոնին կիսվեց արևմտյան ժամանակակից հայտնի օպերայի ոչ-ավել, ոչ-պակաս Հուդայի մատնությունն ու Տիրոջ հանդեպ դավաճանությունն արդարացնող հատվածով՝ ակամայից իրեն նույնացնելով Հուդայի հետ:
նիկոլի զատկական ուղերձները բավական են հասկանալու թե ինչպես մի օր Քրիստոսի դերում մտած մարդկանց դրախտ ու դժոխք ուղարկողը սկսեց նմանվել Քրիստոսին մատնած Հուդային:
Ի դեպ, եթե նեռը ցանկանում է կիսվել ոչ թե Նոր Կտակարանով, այլ Սաղմոսներով առաջարկում եմ Սաղմոս 44 [43]-ը (Սաղմոսի հղումը ներքևում) որտեղ ամենագեղեցիկ կերպով նկարագրված է մեր ժողովրդի այսօրվա վիճակը, որի առաջին ու միակ պատասխանատուն հենց մեր ժամանակակից Նեռն է....»: