կարևոր
4621 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 21:33
Հասարակություն

Տավուշցիները վրդովված են Ալեն Սիմոնյանի հայտարարությունից․ Սեյրան Օհանյանն ու Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզում են

Տավուշցիները վրդովված են Ալեն Սիմոնյանի հայտարարությունից․ Սեյրան Օհանյանն ու Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խբակցության  ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կրկին շրջայց են կատարել Տավուշի մարզի գյուղերում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը եւ լուսանկարներ հրապարակել:

«Այցելեցինք, մասնավորապես, Սարիգյուղ, Ոսկեպար, Բաղանիս։

Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով։

Այսօր լրացավ 10-րդ օրը, ինչ խոստացվել էր Փաշինյանի կողմից, որ կայցելի գյուղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու։ Ինչպես մյուս, այնպես էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները չարդարացան։

Բաղանիսցիները զայրացած են։ Ստացվում է, որ ոչ մի բաղանիսցի ապահովագրված չէ հետախուզվողների ադրբեջանական ցանկում հայտնվելուց։ Եւ, այս հարցում էլ, հազիվ թե իշխանությունները կարողանան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Հաջորդիվ կանցնեն մյուս գյուղերի բնակիչներին ցուցակագրելուն։

Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից։

Ցավով նշում էին, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նույն կերպ են արտահայտվում Տավուշի գյուղերի պատկանելության մասին:

Այս վճռորոշ եւ ճակատագրական օրերին շարունակելու ենք մնալ տավուշեցու կողքին»,- գրել է նա։