|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «TREND» գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է բողոքի նոտա հղել ԵԱՀԿ-ին` հայկական իշխանությունների վերջին հայտարարարության կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի` Արցախում կատարած հայտարարությանը, այն համարելով ԵԱՀԿ ՄԽ քաղաքականությանը հակասող: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը Արցախում հայտարարել է.
«Հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: