կարևոր
5230 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 15:41
Քաղաքական

Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում

Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում

Մարտի 17-19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս նոր թափով է ուշադրություն  հրավիրել տարածաշրջանում անվտանգության հարցերի վրա: Եթե շատ կարճ խոսենք Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում հանդիպումների նպատակների մասին — ապա դրանք կապված են Արեւմուտքի հակառուսական քաղաքականության շարունակման հետ, որը ցանկալի արդյունքի չհանգեցրեց Ուկրաինայում։ Ըստ երեւույթին, Կովկաս այցելությունը թելադրված էր երեք պետությունների տրամադրություններն անձամբ, առաջին ձեռքից պարզելու, տարածաշրջանը հակառուսական նպատակներով օգտագործելու իրավիճակը ճշտելու անհրաժեշտությամբ։

Для начала Столтенберг попросил бакинского лидера ускорить работу над мирным процессом с Арменией, который должен завершиться подписанием договора. Рычагов давления на Азербайджан у НАТО нет, страна придерживается внеблоковой политики, хотя и участвовала Սկզբի համար Ստոլտենբերգը խնդրել է Բաքվի առաջնորդին արագացնել Հայաստանի հետ խաղաղ գործընթացի աշխատանքները՝ պայմանագրի ստորագրման ավարտտական ավարարով։ Ադրբեջանի վրա ճնշում գործդրելու լծակներ ՆԱՏՕ-ն չունի, երկիրը արտադաշինքային քաղաքականություն է վարում, թեեւ ժամանակին մասնակցել է Կոսովոյում եւ Աֆղանստանում Այլանսի գործողություններին, ուստի Այլանսի ղեկավարն անուղղակիորեն ակնարկել է, որ լծակ, այնուամենայնիվ, կա. Ալիեւի հետ բարեկամական զրույցում նա գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այսինքն՝ Թուրքայի հետ Ադրբեջանի սերտ կապերի կապակցությամբ: Խաղաղության ստորագրումն այնքան էլ հեշտ չէ արագացնել, որքան կցանկանար Ստոլտենբերգը. Բաքուն հայկական կողմից պահանջում է իրեն հանձնել մի քանի նախկին ադրբեջանական բնակավայրեր, որոնք խորհրդային տարիներին հայտնվել են Հայաստանի տարածքում: ՀՀ վարչապետը պատրաստակամորեն ժամանեց Տավուշի մարզ, որն Ադրբեջանը համարում է իր էքսկլավը, եւ համոզում էր սահմանամերձ գյուղերի բնակիչներին հնարավորինս շուտ լքել տարածքները, այլապես, իբր, «շաբաթվավերջ կարող է պատերազմ սկսվել», եթե կողմերն անմիջապես չսկսեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Հնարավոր է, որ իսկապես վտանգ կա Ադրբեջանի կողմից՝ հաշվի առնելով, որ պարտված Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած փոխզիջման՝ ընդհուպ մինչեւ այն աստիճան, որ հայկական կողմը նույնիսկ փոխադարձ պահանջներ չառաջադրեց Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները Հայաստանին վերադարձնելու վերաբերյալ։ Պարզ է միայն՝ ապագա խաղաղության պայմանագիրն ինքնին չի պաշտպանի Հայաստանին հակամարտության վերսկսումից։ Դա միայն պարտադիր պայման է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության խորացման համար, որի հետ նա ունի անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիր։ Պլանի համաձայն՝ հայ զինվորականները պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում Այլանսի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, աշխատում են նոր ռազմական դոկտրինի ստեղծման ուղղությամբ եւ այլն: Կազմակերպությանը անդամակցելու մասին դեռ խոսք չի գնացել, բայց Հայաստանը կատարել է իր ընտրությունը, եւ այժմ մնում է միայն հուսալ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումն իր համար անվտանգության երաշխավոր կդառնա: Վրաստանում, օրինակ, արդեն սովորել են Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության օրինակով, որ ՆԱՏՕ-ին մոտ լինելը չի երաշխավորում անվտանգություն, փոխարենը հաստատ կարող է ապահովել լոկալ պատերազմի մեջ ներգրավում՝ ի շահ Այլանսի, եւ փաստ չէ, որ հաղթական ավարտով։ Ուկրաինական փորձը ցույց տվեց Արեւմուտքին, թե որքան ձեռնտու է պրոքսի պատերազմներ վարելը, քան դրանց մասնակցել սեփական կենդանի ուժով, իսկ դրա համար պարտադիր չէ թույլ երկրներին ընդունել իրենց կազմում։ Նախկին էյֆորիան Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան հյուրերի այցերից գլխավոր քարտուղարը չէր ակնկալում․ անդրկովկասյան պետությունների հետ հարաբերությունները նկատելիորեն թուլացել են։ Հատկապես անտարբեր են վերաբերվել գլխավոր քարտուղարի այցին Թբիլիսի, ուր Ստոլտենբերգը ժամանել էր Ադրբեջանից անմիջապես հետո եւ Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում մի տեսակ անհամոզիչ արտահայտեց իր ուրախությունը․ «Լավ է կրկին վերադառնալ Բաքու եւ գտնվել այստեղ, քանի որ դա ցույց է տալիս, թե որքան բարձր ենք գնահատում Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի գործընկերությունը»: Այս վերապահումն անմիջապես որոշեց նրա ճանապարհորդության առաջնահերթությունները: Բայց նույնիսկ Թբիլիսիում նա ասելիք ուներ, օրինակ, որ Արեւմուտքը Վրաստանից ավելի վճռական գործողություններ է ակնկալում. «Ես ողջունում եմ Վրաստանում հազարավոր ուկրաինացի փախստականների տեղակայումը, ինչպես նաեւ ֆինանսական եւ հումանիտար օգնությունը, որը Վրաստանն Ուկրաինային է տրամադրում: Սակայն պետք է ավելին անել, որպեսզի կանգնեցնենք Ռուսաստանին իր ռազմական գործողություններում», - ասել է նա։ Ընդ որում, Վրաստանին Այլանսի շարքեր ընդունելու խոստման հարցը նույնիսկ չի բարձրաձայնվել։ Վրաստանի շատ քաղաքական գործիչների մոտ անորոշությունը Այլանսի մեջ մտնելու հարցում նյարդայնցնում է, խոստումը երկար տարիներ ձգձգվել է, չնայած ՆԱՏՕ-ի պաշտոնյաները չեն հոգնում կրկնել՝ «կազմակերպության դռները միշտ բաց են»: Շեւարդնաձեի՝ վաղուց եւ մեկ այլ առիթով ասած տեղին արտահայտությամբ․ բաց դռների մեջ, միջանցիք քամու առջեւ կանգնելը հղի է մրսածությամբ։

Թե ինչու է դա տեղի ունենում, բոլորին վաղուց հասկանալի է։ Վրացի փորձագետները կարծում են՝ եթե ՆԱՏՕ-ն համաձայնի իր մոտ ընդունել Վրաստանին, չնայած տարածքային ամբողջականության խնդրին, նա պարտավոր կլինի լուծել այդ խնդիրը, քանի որ Վրաստանը դեռեւս հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, եւ նրանց միջեւ 2008 թ-ի օգոստոսի պատերազմի արդյունքներով ստորագրվել է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ հրադադարի մասին պայմանագիր: ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել իր կանոնադրության 5-րդ կետից՝ Այլանսի անդամների պաշտպանության մասին։ ՆԱՏՕ-ն, իհարկե, չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ Վրաստանի համար։ Իսկ եթե Վրաստանին ներքաշեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, նա կհայտնվի նույն վիճակում, ինչ Ուկրաինան։

Որքանո՞վ է դեռեւս արդիական Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու եւ «երկրորդ ճակատ» բացելու վտանգը։ Այս հարցը ժամանակ առ ժամանակ արդիականացվում է Հարավային Օսիայի հասարակության եւ փորձագետների կողմից։ Միանշանակ պատասխան չի կարող լինել, եթե պատերազմ սկսելու որոշում կայացվի, առիթ հորինելը դժվար չի լինի՝ ահաբեկչությունից կամ դիվերսիայից մինչեւ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություն։ Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանությունները կանխել էին նման մի փորձ՝ պետական անվտանգության ծառայությունը կալանել էր պայթուցիկի բեռ, որը Օդեսայից տեղափոխում էին Ռումինիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի տարածքով՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Վերջնական կետը պետք է լիներ Վորոնեժը։ Փոխադրումը կազմակերպել են Ուկրաինայում, մասնավորապես, Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Շարաշիձեն։ Ուժայինները չեն բացառել, որ ծրագրվում էր ահաբեկչական գործողություններ կազմակերպել Վրաստանի տարածքում: Կասկածից վեր է, որ ահաբեկչության կազմակերպիչները կփորձեին ցույց տալ ռուսական հետքը։

2024ի հոկտեմբերին Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի թուլացնում լարվածությունը ընտրազանգվածի շրջանում՝ կապված պատերազմի մեջ Վրաստանի հնարավոր ներքաշման հետ։ Նման սպառնալիքի մասին վերջերս կրկին հայտարարել է նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ լիենլով դեռ այդ պաշտոնի թեկնածու։ «Ուկրաինան ցանկանում է Վրաստանում «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ», — հայտարարել է նա եւ հաստատել պայթուցիկով բեռի կալանավորման փաստը: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության՝ «Միասնական ազգային շարժման» կարծիքն արդեն հաշվի չի առնվում, ինչպես ասում են՝ մրցակից չէ։ Սակայն Վրաստանի ղեկավարության վրա հսկայական ճնշում է գործադրվում դրսից՝ պահանջելով «ավելին անել Ռուսաստանի դեմ»։ Վարչապետ Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Թբիլիսիի միանալու հնարավորությունը եւ, բացի այդ, հրաժարվել է քննարկել «Մոսկվայի դեմ երկրորդ ճակատի բացումը», ինչի մասին Վրաստանին բազմիցս խնդրել են Կիեւում:

Ուկրաինայի հետ հարաբերությունները, որոնք առնց այդ էլ անհույս վատ էին 2022 թ-ի փետրվարից, կտրուկ վատացան, երբ Սահակաշվիլիի ժամանակների փախած պաշտոնյա, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, որը դատապարտվել էր վեց քրեական գործերով, վերջերս հայտնվեց Ուկրաինայում՝ որպես Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդական։ Պաշտոնական Թբիլիսին պահանջել է հանձնել նրան, սակայն կտրուկ մերժում է ստացել, ընդ որում՝ ուկրաինական իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Արախամիայի շուրթերից, որը Վրաստանին խորհուրդ է տվել նախ ազատ արձակել Սահակաշվիլիին, հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից եւ դադարեցնել օգնել նրան շրջանցել պատժամիջոցները: Վրաստանի կառավարությունն արձանագրեց, որ այդ կոպիտ պատասխանը հակասում է երկու ժողովուրդների միջեւ «բարեկամության ոգուն», եւ թեման այլեւս չզարգացավ։ Եվ դա հասկանալի է․ Ուկրաինայի հանդեպ համակրանքի աստիճանը նախկինի պես բարձր է Վրաստանում, չնայած այն գրգռվածությանը, որն առաջացնում են վրացական քաղաքներում հաստատված երիտսարդ եւ առողջ ուկրաինացի փախստականները։ Եվ այդ համակրանքները կարող են գերակշռել իշխանությունների պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Հավանաբար, Ստոլտենբերգը մտադիր էր պարզել Վրաստանի պրագմատիզմի այս խորամանկությունը՝ նրա միաժամանակյա նվիրվածությամբ արեւմտամետ կուրսին եւ Ռուսաստանի հանդեպ հավասարակշռված քաղաքականությանը։

«Մեզ վշտացնում են Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու մասին Ուկրաինայի առանձին պաշտոնյաների հայտարարությունները։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում, եւ այդ հարցում շատ ուժեղ փաստարկներ ունենք», - հայտարարել է Կոբախիձեն։ Ամենաուժեղ փաստարկը փողն է՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում երկրի կորուստները գնահատելով 2,5 մլրդ դոլար, պատժամիջոցները հսկայական վնաս կհասցնեին Վրաստանի ազգային շահերին եւ կկործանեին նրա տնտեսությունը։ Բնակչության պահպանողական մասը միանգամայն գոհ է, որ իրավիճակը երկրում մնում է հանգիստ, իսկ տնտեսությունը սրընթաց աճում է։ 2022 թ-ի արդյունքներով Վրաստանի ՀՆԱ - ն աճել է 10,1% - ով, 2023 թ-ի արդյունքներով՝ 7% - ով։ Իշխանություններին մնում է զգոն լինել չնախատեսված ներքին հանգամանքների դեպքում, որոնք Վրաստանում սովորություն ունեն տեղի ունենալ ընտրությունների նախաշեմին.մի բան, որը կարող է ուժեղագույն կերպով վարկաբեկել գործող իշխանությանը, որին, հենց սկզբից՝ 2012ից, հաստատապես «ռուսամետ» են անվանել։ Դիապազոնն այստեղ մեծ է՝ «ռուսական հետքերով» ահաբեկչությունից մինչեւ թյուրիմացություն, ինչպիսին այն դեպքը, երբ Վրաստանի խորհրդարանում ռուս հյուրը սխալ աթոռին նստեց, ինչը հանգեցրեց պետական հեղաշրջման փորձին՝ խորհրդարանի գրոհով։

Գուցե դա է պատճառը, որ Ղարիբաշվիլին, որը Կոբախիձեի հետ փոխատեղումից հետո ղեկավարեց իշխող կուսակցությունը, կարճ ժամանակ անց հայտարարեց․ «չնայած երկրի կայունության, խաղաղության եւ տնտեսական զարգացման պահպանմանը, ռիսկերը, որոնք առկա էին 2022 եւ 2023 թվականներին՝ կապված Վրաստանի անվտանգության եւ պատերազմի մեջ ներգրավվածության եւ «երկրորդ ճակատի» բացման հետ, ոչ մի տեղ չեն անհետացել»։ Հարկ է նշել՝ երկու Իրակլիեւներին՝ Կոբախիձեին եւ Ղարիբաշվիլիին, հենց այնպես չի փոխատեղել  կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Բանն այն է, որ նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ավելի մեծ ժողովրդականություն է վայելում եւ իր անձնական հատկանիշների շնորհիվ կկարողանա ավելի օգտակար լինել կուսակցության առաջնորդի դերում։ «»Վրացական երազանքի» հաղթանակը երկրի բնակիչների համար խաղաղության, կայունության եւ զարգացման պահպանման միակ այլընտրանքային լուծումն է», - հայտարարել է նա՝ նշելով պատերազմի մեջ Վրաստանի ներգրավումը թույլ չտալու առաջնահերթությունը: Այս փուլում սա տրամաբանական է՝ իշխող ուժերը սկսում են մտածել փոքր, հաղթական պատերազմի մասին միայն այն դեպքում, եթե հայտնվեն վտանգավոր իրավիճակում՝ վտանգելով կորցնել իշխանությունը։ Այժմ «Վրացական երազանքը» շատ հպարտ է իր «բազմավեկտոր քաղաքականությամբ», որն ուղղված է Վրաստանի շուրջ բոլոր գործոններն իր շահերի համար օգտագործելուն:

Միեւնույն ժամանակ ընդգծված խաղաղասիրական հռետորաբանությամբ, որում ավանդաբար հիշատակվում են օսերի հետ «եղբայրական կապերը», կասկած չկա, որ իշխող ուժերը կարող են առավել ճանաչման հասնել հենց իրենց տարածքային խնդիրների լուծմամբ. ալիեւի դափնիները, ով Ղարաբաղը ուժով վերադարձրեց Ադրբեջանին, մթագնում են բոլոր այն դիվիդենտները, որոնք ստացել է վրաց ժողովուրդը իր ղեկավարների պրագմատիզմի շնորհիվ։ Այնպես որ, այդ հարցը չի իջնի վրացական պետության օրակարգից եւ չի վերանա նրա ռազմավարական հայեցակարգերի էջերից, քանի դեռ կողմերի՝ Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ հարաբերությունները վերջնականապես չեն կարգավորվել եւ  չեն ամրագրվել միջազգային պայմանագրով։

Վրացի տարբեր որակի գործիչների՝ քաղաքական գործիչների, փորձագետների, բլոգերների տրամադրվածությունը այժմ՝ պատերազմից 15 տարի անց, դեռ հանգում է ժողովրդի նկատմամբ սովորական ամբարտավանության, որը, նրանց կարծիքով, իր փոքրաթիվ լինելու պատճառով («4-8 հազար մարդ»!?) զուրկ է զարգացման որեւէ հեռանկարից: «Գործազրկությունը ստիպում է օսերին հեռանալ ավելի լավ կյանք փնտրելու համար, բնակչությունը աղետալի կերպով նվազում է», - փաստում են նրանք: Դե, դրա մի մասը գուցե ճիշտ է: Բայց եթե համեմատենք բարգավաճ Վրաստանից արտագաղթի ծավալների հետ, ապա պարծենալու բան չի լինի։ Օրերս վրացի խորհրդարանականներից մեկը հայտարարել էր, որ վերջին տասը տարում Վրաստանից հեռացել է 800 հազար քաղաքացի, որոնք արտագաղթել են արտերկիր գործազրկության եւ աղքատության պատճառով: Ընդ որում, պարզվել է, որ միայն ոստիկանության շարքերից փախել են սոցիալական բարդ իրավիճակի պատճառով հայրենիքը լքած մոտ 7 հազար աշխատակիցներ: «Հայտնի փաստ է, որ Քութայիսիում պարեկային ոստիկանության ամբողջ դասակը մեկնել է Ամերիկա։ Սա ծանր իրողություն է», - հայտարարել է քաղաքական գործիչը։ Արդյունքում, դժվար է պարզել՝ ծաղկո՞ւմ է Վրաստանի տնտեսությոնը, թե՞, այնուամենայնիվ, փտում, եթե ժողովուրդն ուղիղ դասակներով վազում է դեպի արեւմուտք։ Պարզ է միայն, որ իրականում բնակչության թիվն ամենահամոզիչ փաստարկը չէ, կարեւորն այն է, թե ինչպես է պետությունը պատրաստվում լուծել իր խնդիրը՝ ելնելով առկա ռեսուրսներից, թեկուզ փոքր։ Մեր դեպքում սա դեռեւս անվտանգության խնդիր է, քանի որ վրացական «զրահապատ գնացքը» զենքով դեպի Հարավային Օսիա, արդեն ասացինք, պահեստային ուղու վրա է։

Եթե Վրաստանի պրագմատիկ ղեկավարությունն ինչ-որ հարմար պահի, այնուամենայնիվ, որոշի հետեւել Ալիեւի օրինակին կամ էլ Արեւմուտքի ճնշման տակ կքվի եւ հակառուսական քայլեր ձեռնարկի, ապա նրա ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ն, անմիջապես կմոռանա նրանց միջեւ կուտակված բոլոր տարաձայնությունների մասին։ Ի դեպ, վերջերս Վրաստանը իր ռազմավարական գործընկեր է համարում նաեւ Չինաստանը, որի հետ ակտիվորեն մեծացնում է հարաբերությունները։ Օրինակ՝ չինական մի ընկերություն մասնակցում է Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման մրցույթին, որը կսկսվի հունիսին։ Չինաստանը բարձր մակարդակով ընդունեց Վրաստանի վարչապետին անցյալ տարվա ամռանը, երկրները ստորագրեցին ազատ առեւտրի եւ ուղիղ ավիահաղորդակցության համաձայնագրեր եւ այլն:

Իսկ վրաց-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային շրջան են ապրում, ԱՄՆ - ն կորցնում է հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ, որը համառորեն պահվում է ռուսական շահերի ուղեծրում։ Երկրների միջեւ բարձր մակարդակի այցելություններ արդեն մի քանի տարի է՝ չկան ուղիղ ավիաչվերթներ, եւ վիզային ռեժիմը վրացիների համար նույնպես պահպանվում է։ Վրաստանի քաղաքական առաջնորդները դժգոհությամբ նշում են՝ »Վաշինգտոնի ղեկավարությունը երկար տարիներ շնորհավորական նամակներ է ուղարկում միայն պետքարտուղարի օգնականի մակարդակով, ցավոք, 30-ամյա ռազմավարական գործընկերությունը մնում է դատարկ խոսքեր, եւ այդ խոսքերի հետեւում երեւում են միայն մերկ ամերիկյան շահերը»: ԱՄՆ-ը հետաքրքրություն չի ցուցաբերում Վրաստանում ազգային արտադրությունը վերակենդանացնելու հարցում։ Երկրների միջեւ հարաբերությունների հիմքը մնում է ռազմական գործընկերությունը, ամերիկյան ներդրումները ներկա չեն վրացական տնտեսությունում։ Այդ պատճառով Վրաստնում գնահատում են չինական կապիտալը՝ որպես տնտեսության զարգացման գործիք, թեեւ, իհարկե, Վրաստանի ղեկավարությունը դեմ չէ իր նախագծերում ամերիկյան փողերի առկայությանը։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությանը գումարվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գործընկերությունը։ Եվ նաեւ հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ, որոնք ապահովել են վրացական տնտեսության աճը վերջին երկու տարում։ Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը, որպես տրանսպորտային հանգույց, վրացիներին ներկայացվում է որպես կարեւորագույն նշանակություն ունեցող գործոն, որը թույլ է տալիս իրենց պայմանները թելադրել շահագրգիռ կողմերին՝ տարածաշրջանի կարեւորագույն խաղացողներին եւ հետաքրքրվողներին։ Իդեալում, նրանք կցանկանային դառնալ խաչմերուկ, որի միջոցով ապրանքները հոսելու են արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ՝ ճանապարհին գումար լցնելով վրացական գանձարան։ Աշխարհաքաղաքական կենտրոնները միացնող յուրատեսակ կամուրջ։ Այս գաղափարի ամրագրումն աստիճանաբար դառնում է երկրի ազգային գաղափարը։ Միեւնույն ժամանակ, վրացական տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակներում ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում չեզոք երկրի կարգավիճակը, որը, ըստ նրանց, ամենաճիշտ բանաձեւն է Եվրամիությանը ձգտող Վրաստանի համար: 

 

Ինգա Կոչիեւա

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի